Լրահոս
Քաղաքական
11:52
16.04.25
311

Ես քաղաքական հենարան չունեմ, քաղաքականության մեջ ոչ մեկի հետ չեմ համագործակցում․ Վարդան Ղուկասյան

Img default alt hy

Ես քաղաքական հենարան չունեմ, քաղաքականության մեջ ոչ մեկի հետ չեմ համագործակցում։ Այս մասին Գյումրու քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում նշեց նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:

«Դուք ինչ ուզենաք կկապեք, ինչ ուզենաք կասեք: Ես քաղաքական հենարան չունեմ, քաղաքականության մեջ ոչ մեկի հետ չեմ համագործակցում։ Բարձրաձայն ասում եմ և իմ խոսքերը խնդրում եմ հիմք ընդունեք: Քաղաքական որոշ գործիչների պես չընդունեք, որ ասենք մի օր մի բան են ասում, հետո այլ բան են ասում, հետո այլ բան են ասում: Ես հիմա ոչ մեկի հետ քաղաքական առումով ճանապարհ չեմ գնում այս պահի դրությամբ: Հետագայում միգուցե կլինի ի՞նչ է պատահել որ, երբեք մի ասա երբեք:

Բոլորը խմբակցությունները իրենց ձայնը տվեցին, դրանից հետո կհամագործակցենք, կաշխատենք: Մեկը կարող է մի կուսակցության պատկանելիություն ունենա, մեկը մյուս կուսակցության պատկանելիություն ունենա, բայց մեր հիմքը պիտի լինի քաղաքի շահը: Պետք է լինի համերաշխություն, խառնակչություն չանել, ոտ չպահել, խոսքին տեր լինել, ասած խոսքը պահել, մարդու հետևից դավեր չդավել, իմ ապրած կյանքը այդպիսին է»,- նշեց նա:

Մանրամասն՝ տեսանյութում: