Լրահոս
Քաղաքական
17:48
27.04.22
331

Ես պատրաստ եմ գիշերներն էլ էստեղ մնալ, մինչև էդ փաշիստին չբռնեն, չդատեն․ զոհվածի հայր

Img default alt hy

Տղաս թոռանս հետ կամավոր է գնացել, թոռս վերադարձել է, բայց ինքը զոհվել է Շուշիում նոյեմբերի 6-ին: Դատախազության մոտ ակցիայի ժամանակ «Yerevan.Today»-ի հետ զրույցում ասել է զոհված կամավորի հայրը:

«Գնացել են Մարտունի, Մարտունուց տարել են ֆիզուլի, հետո էլի Մարտունի, մի 3-4 տեղ փոխել են, վերջում բերել են Շուշի: Իրենք սկի չեն էլ իմացել, որ դիրքերը զիջում են: Վերջին զնագը եղել է ամսի 5-ին, ամսի 14-ին նոր մարմինը ճարել են: 

Ես պատրաստ եմ գիշերներն էլ էստեղ մնալ, մինչև էդ փաշիստին չբռնեն, չդատեն: Մի քիչ հավատ կա, որ կբռնեն, կդատեն, չի կարա փախչի, մի մարդ սպանում են, 15-20 տարի տալիս են, բայց 5000 զոհ է տվել, ոնց կարող է իր համար ազատ ման գալ»: