Լրահոս
Հայաստան
15:14
14.04.21
57

«Ես կարծում եմ, որ 90, թե 88 թ․ գրված այս քառատողը, այս է մեր պատասխանը Իլհամ Ալևին». Փաշինյան

Ես ուզեմ եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն բանին, որ Ադրբեջանի նախագահի հայտարարությունները նոր չեն, դրանք անընդհատ հնչել են: Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի պարբերաբար հնչող հայտարարություններին:

«Հիմա նոր ոգևորություն է մտել, և իմ կարծիքով՝ որոշակի դիագնոզ է մտել այդ հայտարարությունների մեջ, որովհետև ստեղծել է թանգարան, որտեղ պատկերված են զոհված զինվորների մարմիններ, և այդ ֆոնին նկարվել և դա ի ցույց դնել միջազգային և սեփական հանրությանը, այստեղ, կարծում եմ, որ որոշակի հոգեբանական աջակցության հարց է առաջանում, և նույնիսկ կարծում եմ, որ ոչ թե ագրեսիվությամբ և վրեժով, այլ կարեկցանքով պետք է լցվել նման պահվածք ցուցաբերող մարդկանց նկատմամբ»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ եթե չի սխալվում, Իգնատ Մամյանը մի բանաստեղծություն էր գրել ադրբեջանցի մի բանաստեղծի բանաստեղծության ի պատասխան և հնչեցրեց այն․

«Ես քեզ չեմ ատում, ես խղճում եմ քեզ,

Այդպես խղճում են մարդիկ խելացի

հոգեհիվանդի մռայլ վանդակից

իրեն հայհոյող խենթ արարածին»։

«Ես կարծում եմ, որ 90, թե 88 թ․ գրված այս քառատողը, այս է մեր պատասխանը Իլհամ Ալևին»,-ասաց Նիկոլ Փաշինյանը և կրկնեց բանաստեղծության այդ հատվածը: