Լրահոս
Տնտեսական
15:15
03.11.22
88

«Էս կարգի» Էկոնոմիկայի նախարարի հետ զրուցելը «հաճելի չէ» Խաչատուր Սուքիասյանին

 

Հայաստանի խորհրդարանում 2023 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ լեզվակռվի են բռնվել Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ու ՔՊ-ական Խաչատուր Սուքիասյանը: Պատգամավորին չի գոհացրել նախարարի զեկույցը: «Ինձ համար հաճելի չէ էս կարգի էկոնոմիկայի նախարարի հետ զրուցել»,- ասել է Սուքիասիյանը, երբ Քերոբյանը հակադարձել է, թե 14 տոկոս տնտեսական աճ է գրանցվել: Սուքիասյանը, ըստ էության, Քերոբյանին առաջարկել է չհպարտանալ այդ աճով, քանի որ այն հայտնի պատճառ ունի՝ պայմանավորված է տասնյակ հազարավոր ռուսների ներհոսքով:Свернуть