Լրահոս
Սպորտ
16:25
31.12.22
184

Ես դրական դինամիկա եմ տեսնում. Կլոպպը՝ Նունյեսի մասին

Img default alt hy

Shantnews.am-ի փոխանցմամբ՝ «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Պրեմիեր լիգայի «Լեսթերի» հետ հանդիպումից հետո (2-1) խոսել է թիմի հարձակվող Դարվին Նունյեսի մասին։

«Նա թիմում այնքան էլ լավ չսկսեց իր կարիերան, նա շատ հնարավորություններ բաց թողեց մարզումների ժամանակ, բայց երբ նա  գոլ խփելու հնարավորություններ ունի, դա արդեն լավ է:

Ես դրական դինամիկա եմ տեսնում. Ինձ դուր եկավ, թե ինչպես են երկրպագուները երգում Դարվինի մասին այսօր»,- Կլոպի խոսքերն է մեջբերում Eurosport-ը։

23-ամյա ուրուգվայցին ընթացիկ մրցաշրջանում Պրեմիեր լիգայում անցկացրել է 12 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։