Լրահոս
Երևան
20:20
29.12.22
103

Երթևեկության կազմակերպման փոփոխություն

Img default alt hy

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է․

«Հարգելի քաղաքացիներ,

մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու և հետիոտնի անվտանգությունն ապահովելու նպատակով դեկտեմբերի 30-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Զ. Սարկավագի-Է. Հասրաթյան և Զ. Սարկավագի-Ծարավ աղբյուր փողոցների խաչմերուկներում:

Վերոգրյալով պայմանավորված՝ նշված խաչմերուկներում երթևեկության կազմակերպումը կկարգավորվի  լուսացույցներով»: