Լրահոս
Հասարակական
13:56
02.02.26
878

Երուսաղեմի ժառանգավորաց վարժարանի 3 ուսանողի ՊՆ-ն բանակ է զորակոչել

Img default alt hy

«News.5tv.am»-ի տեղեկություններով` Երուսաղեմի ժառանգավորաց վարժարանի 3 ուսանողի ՊՆ-ն բանակ է զորակոչել:

Հոգևորականներից մեկը, ով ցանկացավ անանուն մնալ, մեզ ասաց, որ ուսանողները տարկետում են ունեցել, Հայաստան են եկել անձնագրի ժամկետը երկարաձգելու և ընտանիքի անդամներին տեսնելու համար, սակայն ՊՆ-ն միակողմանի չեղարկել է տարկետումը: 

Մենք փորձեցինք տեղեկությունը ճշտել ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանից, սակայն նա չպատասխանեց մեր զանգերին: