Լրահոս
Տարածաշրջան
11:30
27.04.25
585

Եռօրյա սուգ՝ Իրանի Հորմոզգան նահանգում

Img default alt hy

Իրանի IRIB պետական ​​հեռուստատեսությունը հայտնում է, որ հարավային Հորմոզգան նահանգի նահանգապետ Մոհամմադ Աշուրին նահանգում եռօրյա սուգ է հայտարարել՝ Բենդեր-Աբբաս քաղաքի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից հետո, որի հետևանքով 18 մարդ է զոհվել, ավելի քան 800-ը՝ վիրավորվել:

«Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից հետո, որի հետևանքով զոհվել է 18 մարդ, Հորմոզգանի նահանգապետը եռօրյա համընդհանուր սուգ է հայտարարել նահանգում»,- ասվում է պետական ​​հեռուստաալիքի հաղորդագրության մեջ։