Լրահոս
Քաղաքական
11:00
25.04.22
475

Երկրորդ փուլի մեկնարկը, որ տրվեց այսօր, լինելու է ավելի ակտիվ․ իրականացվելու են խաղաղ անհնազանդության ակցիաներ․ Վանեցյան

Img default alt hy

Իրազեկման փուլը, առաջին փուլը մենք հասցրել ենք ավարտին ու կարելի է ասել, որ ունենք 100 տոկոսանոց արդյունք, Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասել է  «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

«Այդպես ենք կարծում, քանի որ ամսի 17-ից մենք բոլորս տեսանք, որ Ազատության հրապարակ տալիս են մարդիկ՝ անկախ իրենց քաղաքական հայացքներից։ Գալիս են մարդիկ, որոնք իսկապես հասկանում են, որ երկիրը գտնվում է իրապես ծանր վիճակում։ 

Վանեցյանի խոսքով՝ ժամանակն է հստակ քայլերով, ձևակերպումներով վերջ դնել իշխանությունների գոյությանը՝ քաղաքական իմաստով։

«Մենք շարունակում ենք ակցիաները Ազատության հրապարակում, կրկին գիշերելու ենք այստեղ, սակայն երկրորդ փուլի մեկնարկը, որ տրվեց այսօր, լինելու է ավելի ակտիվ։ Լինելու են երթեր, իրականացվելու են խաղաղ անհնազանդության ակցիաներ»,- հայտարարել է Արթուր Վանեցյանը ։