Լրահոս
Հայաստան
12:17
23.02.22
344

«Երկիրը պարտության տարած մարդկանց հետ որևէ անելիք չունեմ». Սեյրան Օհանյանը՝ Սամվել Բաբայանի հայտարարության մասին

Img default alt hy

168.am-ի հետ զրույցում Պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն անդրադարձել է Սամվել Բաբայանի հայտարարությանը։

ՀՀ ԱԽ նախկին քարտուղար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանը փետրվարի 21-ին խորհրդարանում 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովում կայացած աշխատանքային քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում ասել էր հետևյալը՝ այն գեներալները, որոնք բանակից 1 կամ 6 ամիս առաջ են հեռացել, նրանք ընդդիմադիր չեն։ 

«Ինչ վերաբերում է կոնկրետ ինձ՝ իմ մասնակցելուն կամ չմասնակցելուն, կասեմ հետևյալը՝ մեր երկիրը պատերազմի տարած, պատերազմում որևէ բան չարած, պատերազմից հետո մեր սահմանները բաց թողած և թուրք-ադրբեջանական տանդեմի հետ պայմանավորվածությունների մեջ մտած և մշտապես երկիրը պարտության տարած իշխանությունը, որոնք նաև չընդունեցին Շուշիի հռչակագրի դատապարտումը՝ որևէ ասելիք չունեմ։ Իրենք թող գնան իրենց քննեն, իրենք իրենցով բավարարվեն և դրանով նաև իրենց որոշումները նայեն։ Ես մեր երկիրը պարտության տարած մարդկանց հետ որևէ անելիք չունեմ»,- շեշտել է Սեյրան Օհանյանը։