Լրահոս
Հասարակական
11:19
25.04.22
410

Երկիրը ծախում է, գնում Ծիծեռնակաբերդ․ զոհված զինծառայողի ծնող

Img default alt hy

Ազատության հրապարակում են զոհված զինծառայողների ծնողները։ Նրանցից մեկը լրագրողների հետ զրույցում ասել է, որ ծնողներով խնդրում են կանգնել իրենց կողքին, այնտեղ քաղաքականություն չկա։

«Ինչու՞ մարդիկ ոտքի չեն կանգնում, ինչու՞։ Ես էլ չգիտեմ ՝ ինչ անեմ, ես էլ գնալու տեղ չունեմ ու չեմ էլ գնալու, որովհետև շատ եմ սիրում էս երկիրը, էս հայրենիքը։

Էս պիղծ Նիկոլը էնքան սրբապիղծ է, որ ցեղասպանությունն է արդեն ուրանում, հետո էլ գնում է Ծիծեռնակաբերդ։

Հայրենիքը ծախում է ու գնում Ծիծեռնակաբերդ, ես իմ կյանքում հլը սենց պիղծ մարդ չեմ տեսել»,- ասել է զոհված զինծառայողի ծնողը։