Լրահոս
Հասարակական
17:54
17.11.22
221

Երկիր մոլորակի 8 միլիարդերորդ մարդը՝ Արփին, ընտանիքի երրորդ երեխան է

Img default alt hy

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը հրապարակել է Հայաստանում՝ Մարտունու ծննդատանն օրերս ծնված Երկիր մոլորակի 8 միլիարդերորդ մարդու՝ Արփիի լուսանկարները։

«Փոքրիկ Արփին խորհրդանշական՝ 8 միլիարդերորդ մարդն է։ Աշխարհի բնակչությունը հատեց 8 միլիարդի սահմանը։ Այս աննախադեպ աճը պայմանավորված է մարդկանց կյանքի տևողության աստիճանական աճով` շնորհիվ  հանրային առողջության, սննդի, անձնական հիգիենայի և բժշկության բարելավման:

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ներկայացուցիչներն այցելել են Գեղարքունիքի մարզ, Մարտունու ծննդատուն՝ տեղում շնորհավորելու խորհրդանշական 8 միլիարդերորդ երեխայի ծնունդը։

Արփին ընտանքի երրորդ երեխան է, ավագ եղբայրներ ունի և ինչպես Արփիի մայրը՝ Անին է ասում՝ շատ սպասված երեխա է», - հայտնում են գրասենյակից: