Լրահոս
Իրավական
14:36
18.10.22
155

Էրիկ Ալեքսանյանն ազատ արձակվեց

Img default alt hy

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանն ազատ արձակվեց դատարանի նիստերի դահլիճից, քանի որ լրացել է նրա ձերբակալման ժամկետը։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 17-ին ԱԱԾ քննչական դեպատամենտը նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան։

Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 46-441-րդ հոդվածով, այն է՝ օժանդակել է պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելուն կամ լիազորություններն անցնելուն։

Պաշտոնատար անձը, որի մասին նշվում է, դատավոր Արուսյակ Ալեքսանյանն է։

ԲԴԽ-ն հոկտեմբերի 17-ին բավարարել է դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու Գլխավոր դատախազության միջնորդությունները:

Փաստաբանի խոսքով՝ գործը վերաբերում է Էրիկ Ալեքսանյանի վստահորդներից մեկին, որի նկատմամբ կիրառվել էր գրավ։