Լրահոս
Միջազգային
20:50
05.09.24
140

Երեխաներին սպանող զենքին հրաժեշտ չի տալիս Ամերիկան. հերթական սպանդը՝ ամերիկյան դպրոցում

Նորից ողբերգական հրաձգություն է տեղի ունեցել ամերիկյան դպրոցներից մեկում: Ջորջիա նահանգում աշակերտներից մեկը՝ 14-ամյա Քոլթ Գրեյը, կրակ է բացել դասընկերների և ուսուցիչների ուղղությամբ: Երկու աշակերտի և երկու ուսուցչի սպանած ու տասը մարդու վիրավորած անչափահաս տղան առանց դիմադրության հանձնվել է ոստիկանությանը: