Լրահոս
Հասարակական
16:54
24.04.22
855

Երևանում վթարվել է Ջալալ Հարությունյանի Toyota Land Cruiser մեքենան

Img default alt hy

Երեկ՝ ապրիլի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: 

«Shamshyan.com»-ը հայտնում է, որ Ժամը 09:10-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում բախվել են Toyota Land Cruiser և Nissan March Teana մանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան, իսկ բախման հետևանքով Nissan-ը հարվածել է ծառին:

Կայքի տեղեկություններով՝ Toyota Land Cruiser-ը սպասարկում է Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ Ջալալ Հարությունյանին, իսկ վթարի մեղավորը՝ նախնական տեղեկություններով, Nissan-ն է եղել: