Լրահոս
Իրավական
13:25
06.11.22
287

Երևանում թալանել են «Ամիկուս» կենտրոնը. տնօրենի աշխատասենյակից գողացել են չհրկիզվող պահարանը

Img default alt hy

Քաղաքացին ահազանգել է ոստիկանության Շենգավիթի բաժին և հայտնել, որ Մանանդյան փողոցում գործող «Ամիկուս» առևտրի կենտրոնի անվտանգության ազդանշանային համակարգը միացել է։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ մեկնած օպերատիվ խմբին առևտրի կենտրոնի տնօրեն Էդգար Բեգլարյանը հայտնել է, որ անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ պատուհանի ճաղավանդակը կոտրել, ապա բացելով պատուհանը՝ մտել են իր աշխատասենյակ և այնտեղից գողացել չհրկիզվող պահարանը։

Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։