Լրահոս
Հասարակական
20:38
20.10.22
139

Երևանում փոշու պարունակությունը բարձրացել է 6 անգամ

Img default alt hy

Սեպտեմբերի 21-ին փոշեփոթորկի հետևանքով Գյումրի, Արարատ, Ծաղկաձոր քաղաքների մթնոլորտային օդում ևս դիտվել են փոշու բարձր պարունակություններ:

Փոշու պարունակությունը նշված քաղաքներում սեպտեմբերի 21-ին գերազանցել է ՍԹԿ-ները 2.0-7.0 անգամ:

Սեպտեմբերի 21-ին` նախորդ օրվա համեմատությամբ փոշու պարունակությունը բարձրացել է.

1․ Երևան քաղաքում ՝ 6.0 անգամ,
2․ Գյումրիում՝ 4.7 անգամ ,
3․ Արարատում ՝ 8.4 անգամ ,
4․ Ծաղկաձորում ՝ 3.5 անգամ:

Այնուհետև դիտվել է նվազման տենդենց: