Լրահոս
Հասարակական
10:47
26.04.25
578

Երևանում ոստիկանության ծառայողները ջրանցքից դուրս են բերել խեղդվող կնոջը․ նրա հետ գտնվող տղամարդուն փրկել չի հաջողվել

Img default alt hy

Այսօր՝ ապրիլի 26-ին, արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության 2 ոստիկաններ, վտանգելով իրենց կյանքը, Արցախի 3-րդ նրբանցքի մոտով հոսող ջրատարից կարողացել են փրկել 1 հոգու կյանք, իսկ մյուսին ջուրը քշել տարել է։

Shamshyan.com-ի տեղեկություններով, այդ ժամին նշված հատվածում գործող ջերմաէլեկտրակայանի հարևանությամբ գտնվող տարածքում ոստիկանության ծառայողները ծառայություն կատարելիս օգնության ձայներ են լսել և, վազելով ձայնի ուղղությամբ, տեսել են, որ 2 քաղաքացի ջրի մեջ են։

Ոստիկանները կարողանում են այնտեղ գտնվող քաղաքացիներից մեկին մեծ դժվարությամբ դուրս բերել, սակայն մյուս քաղաքացուն չի հաջողվում։

Արդեն 1,5 ժամից ավելի է՝ օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի թիվ 3-րդ հրշեջ փրկարարական ջոկատից, Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատից հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ջոկատն ու ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։

Որոնողափրկարարական աշխատանքները իրականցվում են 3 ուղղություններով։