Լրահոս
Հասարակական
14:00
17.04.25
240

Երևանում «Nissan»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ՆԳՆ գլխավոր մուտքի մոտ

Img default alt hy

Այսօր՝ ապրիլի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:30-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 26-ամյա Արթուր Մ.-ն իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Նալբանդյան փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարն ու հետիոտնի համար նախատեսված վայրով, և հայտնվել ՀՀ ներքին գործերի նախարարության վարչական շենքի գլխավսր մուտքի մոտ տեղադրված «Իրավակարգի զինվորին» հուշաքարի մոտ` կանաչ գազոնում, բախվելով նաև երեկ` ապրիլի 16-ին ՀՀ ոստիկանի օրվա առթիվ ՀՀ ՆԳՆ նախարար Արփինե Սագսյանի կողմից տեղադրված ծաղկեպսակին: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների` բարեբախտաբար տուժածներ չկան:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: