Լրահոս
Հասարակական
16:45
03.04.25
169

Երևանում «Lexus»-ը կոտրել է ճանապարհային երթևեկության ցուցանակը, «Իդրամ»-ի վճարային տերմինալը և հայտնվել մայթին

Img default alt hy

Այսօր՝ ապրիլի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:00-ի սահմաններում «Lexus» մակնիշի ավտոմեքենան Նժդեհի փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, անցել հետիոտնի համար նախատեսված հատվածը, կոտրել ճանապարհային երթևեկությունը կարգավորող ցուցանակներն ու տեղադրված «Իդրամ» վճարային տերմինալը և հայտնվել մայթին՝ դեղատան աստիճանների մոտ, հայտնում է Shamshyan.com -ը: 

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը:  

Ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվեց ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք: 

Դեպքի վայր են ժամանել նաև «Իդրամ»-ի աշխատակիցները, ովքեր մեծ դժվարությամբ կարողացան վճարային տերմինալի պահոցից անվտանգ դուրս բերել գումարների համար նախատեսված տուփը:
 
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան հաշվառված է Երևանի բնակիչ 54-ամյա Աննա Հայրապետյանի անվամբ: