Լրահոս
Իրավական
15:15
06.11.22
208

Երևանում հայրը մեղադրվում է իր անչափահաս երեխաներին բռնաբարելու մեջ

Img default alt hy

Երևանում հայրը մեղադրվում է իր անչափահաս երեխաների բռնաբարության մեջ։ Tert.am-ը Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ Կ․ Մ․–ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, բռնաբարել և սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել իր անչափահաս երեխաների նկատմամբ:

Նրան մեղադրանք է առաջադրվել 2021թ. մայիսի 5-ին ընդունված գործող ՀՀ քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով, պատժվում է ազատազրկմամբ` ութից տասնհինգ տարի ժամկետով։ Հոր նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։