Լրահոս
Արցախ
15:07
01.05.22
893

Երևանում հավաքին մասնակցելու համար Արցախից մեծաթիվ մեկնողների մասին լուրերը իրական չեն․ Արցախի ԱԱԾ

Img default alt hy

Արցախի ազգային անվտանգության ծառայությունը հերքում է այն տեղեկությունները, թե այսօր նախատեսված հավաքին մասնակցելու համար Արցախից մեծ թվով քաղաքացիներ են մեկնում Երևան։

«Այսօր տարբեր լրատվամիջոցներով և սոցիալական ցանցերի տարբեր օգտատերերի կողմից լուրեր են տարածվել այն մասին, որ իբր արցախցիները ևս մեկնում են Երևան՝ այսօր նախատեսված հավաքին մասնակցելու համար:

Թեև Արցախից Հայաստանի Հանրապետություն մեկնելու որևէ արգելք Արցախում սահմանված չէ, այդուհանդերձ ԱՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտարարում է, որ վերջին օրերին Արցախից ՀՀ մեկնող տրանսպորտային միջոցների և անձանց թվի որևէ նշանակալի փոփոխություն չի արձանագրվել»: