Լրահոս
Հասարակական
17:00
17.04.25
336

Երևանում ճակատ ճակատի բախվել են «Mercedes»-ն ու «Toyota Camry»-ն. 2 հոգի տեղափոխվել են հիվանդանոց

Img default alt hy

Երեկ՝ ապրիլի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:40-ի սահմաններում Երվանդ Քոչար փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում ճակատ ճակատի բախվել են Երևանի բնակիչներ 26-ամյա Էմիլ Ա.-ի վարած «Toyota Camry» մակնիշի և 33-ամյա Ռազմիկ Ղ.-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները: 
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո հրաժարվել են հիվանդանոցում մնալուց, հայտնելով, որ իրենց լավ են զգում:  

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:
 
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: