Լրահոս
Հասարակական
19:15
27.05.25
152

Երևանում «BMW»-ն կոտրել է եվրոթիթեղով պատը և մոտ 4.5 մետրից գլխիվայր հայտնվել կիսակառույց շինությունում

Img default alt hy

Այսօր՝ մայիսի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:00-ի սահմաններում Արաբկիր վարչական շրջանի Հրաչյա Քոչար փողոցի թիվ 210/11 հասցեում գործող ավտոլվացման կետում «BMW» մակնիշի ավտոմեքենան ավտոլվացման կետի աշխատակիցը շարժի է դրել, ինչից հետո ավտոմեքենան առաջ է ընթացել, կոտրել ավտոլվացման կետի եվրոթիթեղով պատը և մոտ 4.5 մետր բարձրությունից գլխիվայր ընկել է կիսակառույց շինության մեջ: 
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկի Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան: 
 
Սակայն ավտոմեքենայի մեջ է եղել նաև «BMW»-ի սեփականատերը: 
 
Ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում օգնություն են ցուցաբերել նշված անձանց, սակայն վերջինները հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց, ասելով, որ իրենք չեն տուժել: 
 
Պարեկային ծառայությունը պարզում է վիրավորների, «BMW»-ի և ավտոլվացման կետի սեփականատիրոջ ինքնությունը: