Լրահոս
Հասարակական
23:00
15.12.24
445

Երևանում բախվել են «Mercedes G63»-ն ու «Nissan»-ը, վերջինն էլ հայտվել է կանաչ գազոնում

Img default alt hy

Դեկտեմբերի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17:00-ի սահմաններում Ագաթանգեղոսի փողոցում բախվել են Երևանի բնակիչներ 30-ամյա Սամվել Խաչատրյանի վարած «Mercedes G63» և 28-ամյա Արման Խրինի վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Վթարի փաստով նույն գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։

Վթարի հետևանքով «Nissan»-ը հայտնվել է կանաչ գազոնում՝ բախվելով ծառին։