Լրահոս
Հասարակական
09:34
24.05.25
276

Երևանում բախվել են «Infiniti»-ն ու «Kia Forte»-ն․ վերջինը գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ

Img default alt hy

Այսօր՝ մայիսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ուենցել Երևանում։ Ժամը 06։30-ի սահմաններում Պուշկին և Տերյան փողոցների խաչմերուկում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են «Infiniti» և «Kia Forte» մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ, իսկ 1 հոգու տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ 

Բախման հետևանքով «Kia Forte»-ն գլխիվայր շրջվել է և վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս բերելու համար փրկարարները օգտագործել են հատուկ տեխնիկա, իսկ շտապօգնության բժիշկները վթարված ավտոմեքենայում են առաջին բուժօգնությունը ցուցաբերել վիրավորներին։ 

Բախման հետևանքով ավտոմեքենաներից մեկը կոտրել է խաչմերուկում տեղադրված երթևեկության ցուցանակը, երթևեկությունը կարգավորող հատուկ հայելին, իսկ «Infiniti»-ն էլ բախվել է ծառին։ 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ «Infiniti»-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ, իսկ «Kia» ավտոմեքենայի մոտ հայտնաբերվել է թմրանյութի նմանվող կասկածելի փաթեթներ։ 

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։