Լրահոս
Հասարակական
21:50
30.12.22
146

Երևանում բախվել են առանց համարանիշի մոպեդն ու ԱՁ տնօրենի Renault-ն․ մոպեդը կողաշրջվել է

Img default alt hy

Այսօր՝ դեկտեմբերի 30-ին, մոպեդի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։30-ի սահմաններում Նուբարաշեն փողոցի 23/10 հասցեի դիմացի ճանապարհահատվածում բախվել են Երևանի բնակիչ՝ 30-ամյա Դավիթ Ս-ի վարած Renault մակնիշի ավտոմեքենան և Գյումրիի բնակիչ՝ 36-ամյա Հակոբ Թ-ի վարած առանց համարանիշի մոպեդը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել է, իսկ մոպեդավարը օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնություն է ստացել, ապա տեղափոխվել «Էրեբունի» ԲԿ։