Լրահոս
Հասարակական
12:15
29.03.23
187

Երևանում 48-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին

Img default alt hy

Այսօր՝ մարտի 29-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։20-ի սահմաններում Երևանի բնակիչ 48-ամյա Արթուր Ս․-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Վարդանանց փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտնին։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց։Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։ Պարեկային Ծառայություն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի ինքնությունը։