Լրահոս
Հասարակական
10:40
03.02.26
261

Երևանում 34-ամյա վարորդը «Hyundai Elantra»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց

Img default alt hy

Այսօր՝ փետրվարի 3-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։30-ի սահմաններում Երևանի բնակիչ 34-ամյա Մհեր Մ.-ն իր վարած «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայով Աթոյան փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակիչ 57-ամյա Նարինե Պ.-ին։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն։ 

Օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վիրավորին նախ տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, ապա տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։