Լրահոս
Իրավական
10:43
29.04.22
1 690

Երևանում 29-ամյա հղի կնոջը վրաերթի ենթարկած ՃՈ մայորը այսօր տեղափոխվելու է դատարան

Img default alt hy

«Shamshyan.com»-ի տեղեկություններով՝ այսօր Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետ Գոռ Թադևոսյանի որոշմամբ՝ ստեղծված քննչական խմբի ղեկավար նշանակված, նույն բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Անդրանիկ Փարսադանյանը միջնորդություն է ներկայացնելու Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Արարատի մարզի բնակիչ, 51-ամյա Արամ Նավասարդյանի նկատմամբ: 

Գագիկ Շամշյանը գրում է, որ Նավասարդյանը ճանապարհային ոստիկանության  ուղեկցող սպայական վաշտի 3-րդ դասակի հրամանատար, կոչումով  ոստիկանության մայոր է և կասկածվում է ապրիլի 26-ին Երևանի Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում Արարատի մարզի բնակչուհի, 29-ամյա Սոնա Մնացականյանին  (հղի) մահվան ելքով վրաերթի ենթարկելու մեջ: 

Եթե դատարանը բավարարի քննիչի միջնորդությունը, ապա նա տեղափոխվելու է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ, ժողովրդին հայտնի «միլիցեքի բանտ»: