Լրահոս
Հասարակական
19:15
06.11.25
152

Երևանում 26-ամյա վարորդը «Chevrolet»-ով բախվել է բետոնե պաշտպանիչ արգելապատնեշին. նա տեղափոխվել է հիվանդանոց

Img default alt hy

Այսօր՝ նոյեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 26-ամյա Նարեկ Զ.-ն իր վարած «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայով Գայի պողոտայից դեպի Խուդյակով փողոց տանող ճանապարհահատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել պաշտպանիչ բետոնե արգելապատնեշին: 
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղափոխվել է հիվանդանոց: 
 
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: