Լրահոս
Հասարակական
10:30
24.10.24
269

Երևանում 26-ամյա վարորդը «BMW»-ով գլխիվայր շրջվել է

Img default alt hy

Հոկտեմբերի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 26-ամյա Վիգեն Հ.-ն, իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով Ռուբինյանց փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Վլադիմիր Վաթյանն ու Եփրեմ Տոնոյանը։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։