Լրահոս
Հայաստան
19:17
24.02.22
206

Երևանից դեպի Կրասնոդար, Սոչի և Կիև ուղղությամբ թռիչքները չեղարկվել են

Img default alt hy

Ավիաընկերությունները չեղարկել են այսօր նախատեսված թռիչքները Երևանից դեպի Կրասնոդար, Սոչի և Կիև ուղղությամբ։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահի օգնական Լիլիթ Աղաբեկյանը։

Ըստ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի առցանց ցուցատախտակի՝ Երևանից երկու չվերթ էր նախատեսված Կրասնոդար։ Pegasus Airlines ավիաընկերության ինքնաթիռը պետք է Երևանից մեկներ 19:05-ին, իսկ Azimuth-ը` 23:25, Երևան-Կիև չվերթը 20:40-ին էր նախատեսված, իսկ Pegasus Airlines-ը Սոչի պետք է թռչեր 20:55-ին:

Թռիչքների ցուցակում այլ փոփոխություններ դեռ նախատեսված չեն։