Լրահոս
Հասարակական
23:50
29.12.22
120

Երևանի որոշ հասցեներում դադարեցվել է գազամատակարարումը

Img default alt hy

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ ճնշման կարգավորիչ կետի խափանման պատճառով դեկտեմբերի 29-ին ժամը 20։30-ից դադարեցվել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Միքայելյան փողոցի թիվ 82 բազմաբնակարան շենքի գազասպառողների գազամատակարարումը։

Վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։