Լրահոս
Հասարակական
10:20
03.02.22
522

Երևանի մանկապարտեզներից մեկում պակիստանցու երեխային ստիպել են հող և կղանք ուտել, նաև՝ բռնության ենթարկել

Img default alt hy

Հունվարի 31-ին Ա.Հ.-ն ոստիկանությանը հաղորդում է ներկայացրել այն մասին, որ 2019թ․ մարտից մինչև 2021թ․ հոկտեմբերի 14-ը դուստրը՝ Է. Ու-ն հաճախել է Երևան քաղաքի մանկապարտեզներից մեկը, որտեղ դայակներ Ռ․Ղ.-ն, Ս.Կ-ն և դաստիարակներ Ի.Ա-ն և Ա.Կ.-ն հաշվի առնելով երեխայի հոր պակիստանցի լինելու հանգամանքը՝ պարբերաբար խմբի երեխաների միջոցով խոշտանգումների են ենթարկել վերջինիս:

«Aravot.am»-ի աղբյուրի փոխանցմամբ՝ պարանով ձեռքերը և պարանոցը կապելու եղանակով՝ երկաթյա տաք խաղալիքով այրել են երեխայի կրծքավանդակը, հարկադրել են ուտել հող, խոտ, կղանք, ինչի արդյունքում երեխային պատճառվել է ֆիզիկական ցավ և հոգեկան տառապանք:

Դեպքի առթիվ նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Հանգամանքները պարզվում են, նախապատրաստվում են նյութեր: