Լրահոս
Հասարակական
23:37
15.10.22
105

Երևանի Անտառային փողոցի տներից մեկի և հարակից տան բաժանարար պատը փլուզվել է

Img default alt hy

Հոկտեմբերի 15-ին, ժամը 18։29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Անտառային փողոցի տներից մեկի պատը փլուզվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ Անտառային փողոցի տներից մեկի և հարակից տան բաժանարար պատը փլուզվել է․ առկա է մնացած հատվածի փլուզման վտանգ:

Փրկարարները սահմանազատել են տարածքը: