Լրահոս
Հասարակական
18:45
20.01.25
883

Երևան–Կապան չվերթը չեղարկվել է

Img default alt hy

Երևան–Կապան չվերթն այսօր չեղարկվել է։ Sputnik Արմենիային հայտնել են ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։

Քաղաքացիական ավիացիայից պարզաբանեցին, որ պատճառը եղանակային պայմաններն են եղել։ «Առավոտյան բավականին մառախլապատ էր, չվերթը տեղափոխվել է չորեքշաբթի՝ հունվարի 22–ին»,– նշեցին կոմիտեից։

Նշենք, որ Երևան–Կապան–Երևան չվերթն իրականացվում է տեսողական թռիչքների կանոններով, ինչը պահանջում է բարենպաստ եղանակ, հակառակ դեպքում թռիչքը չեղարկվում է:

Հավելենք, որ կանոնավոր չվերթերն իրականացվում են շաբաթական 3 անգամ` երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին։