Լրահոս
Քաղաքական
19:27
17.01.25
433

Երեք զիջում Ալիևին՝ երեք շաբաթում. Հայաստանը սեղմվում է Տավուշից՝ Սյունիք

 

Այս տարվա երեք շաբաթների ընթացքում արդեն երրորդ զիջումն է անում Հայաստանի իշխանությունն Ադրբեջանին: Այսպիսի եզրակացության են եկել ընդդիմադիր քաղաքական գործիչները՝ կարդալով Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հինգշաբթի կայացրած որոշումը. սահմանազատումը վերսկսել է Տավուշից՝ Հայաստանի, Ադրբեջանի ու Վրաստանի սահմանների հատման կետից: Ընդդիմադիրները կարծում են, որ կրկին Ադրբեջանն է շահելու այս որոշումից, որովհետև քննարկումների ընթացքում առաջ է քաշելու առնվազն Ոսկեպարը իրեն հանձնելու հարցը՝ պնդելով, թե ադրբեջանական Ասկիպարա անկլավն է այդ գյուղը: