Լրահոս
Հասարակական
18:14
26.03.22
2 130

Երեկ զոհված Իշխան Օհանյանը 2 շաբաթվա զինծառայող էր

Img default alt hy

Արցախի արևելյան սահմանագոտում հակառակորդի ձեռնարկած սադրանքների հետևանքով երեկ զոհված 28-ամյա Իշխան Օհանյանը Արցախի Ճարտար քաղաքից էր. նա ընդամենը 2 շաբաթվա զինծառայող էր: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է նրա ընկերը:

«Շատ բարի, լուսավոր, պատրաստակամ, հումորով մարդ էր, երկու շաբաթ էր, ինչ անցել էր ծառայության ու շատ երկար էր սպասում որ ստացվեր պայմանագրային ծառայության անցնելը»,- պատմել է նա:

Իշխանը ամուսնացած չէր, ունի 3 եղբայր և մեկ քույր:

Իշխանի քրոջ ամուսինն էլ զոհվել էր 44-օրյա պատերազմի ժամանակ: