Լրահոս
Հասարակական
11:45
18.03.25
295

Էրեբունի վարչական շրջանում վթարային ջրանջատում կլինի

Img default alt hy

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված՝ մարտի 18-ին ժամը 11:00-18:00-ն, կդադարեցվի Սարի Թաղ 1-3 փողոցների, Որմնադիրներ, Խորենացու 4 նրբ., Օստրովսկի, Խորենացու 207-236 տների, Սասունցի Դավթի 70/1-70/3 զույգ համարի շենքերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: