Լրահոս
Միջազգային
13:18
20.10.22
159

Էրդողանը մեկնել է Ադրբեջան

Img default alt hy

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնել է Ադրբեջան, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Ադրբեջան կատարած այցի շրջանակներում Էրդողանին ուղեկցում են Թուրքիայի խորհրդարանի փոխխոսնակ Ջելալ Այդընը, արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Վահիտ Քիրիշչին, տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Ադիլ Քարաիսմայիլօղլուն, Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) փոխնախագահ Բինալի Յըլդըրըմը, ԱԶԿ-ի խոսնակ Օմեր Չելիքը, նախագահի աշխատակազմի հաղորդակցության բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը և նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը։

Թուրքիայի նախագահը այցի շրջանակներում կմասնակցի «Զանգելանի միջազգային օդանավակայան»-ի բացմանը: