Լրահոս
Միջազգային
11:46
28.01.26
101

Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ

Img default alt hy

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, հայտնել է Թուրքիայի նախագահի գրասենյակը։

«Նախագահները քննարկել են Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև երկկողմ հարաբերությունները, Սիրիայում տիրող իրավիճակը, Գազայի «Խաղաղության խորհրդի» աշխատանքը, առևտրային հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային զարգացումները»,- ասվում է գրասենյակի հաղորդագրության մեջ։