Լրահոս
Տարածաշրջան
19:10
07.02.22
145

Էրդողանը 3-րդ անգամ առաջադրվելու է Թուրքիայի նախագահի պաշտոնում

Img default alt hy

Թուրքիայում իշխող «Ժողովրդական» դաշինքը 2023 թվականին անկացվելիք ընտրություններում առաջադրելու է Ռեջեփ Թայիբ Էրդողանի թեկնածությունը, հայտնել է դաշինքի անդամ, «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելին։

«Մեր նախագահի թեկնածուն հստակ է՝ Ռեջեփ Թայիբ Էրդողանն է։ Հավատում եմ, որ 2023-ի հունիսին անկացվելիք ընտրություններում Էրդողանը կհաղթի մեծ տարբերությամբ և «Ժողովրդական» դաշինքը նոր հաղթանակ կտոնի»,-ասել է Բահչելին։

Անդրադառնալով հարցին՝ իրավունք ունի՞ արդյոք Էրդողանը 3-րդ անգամ առաջադրվել նախագահի պաշտոնում, Բահչելին ասել է՝ այդ հարցի շուրջ քննարկումներն անհիմն են։

«Էրդողանը նախագահական կառավարման համակարգի առաջին նախագահն է և նրա վերաառաջադրման համար որևէ խոչընդոտ չկա»,- պնդել է նա։

Նշենք, որ Թուրքիայի հասարակական-քաղաքական շրջանակներում հաճախացել են պնդումները, որ, ըստ երկրի սահմանադրության, Էրդողանը չի կարող երրորդ անգամ առաջարդվել նախագահի պաշտոնում։

Օրերս, սակայն, գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ իրենք Էրդողանի առաջադրմանը չեն առարկելու, քանի որ «ժողովուրդը յուրաքանչյուրին տալու է իր հասանելիք պատասխանը»։