Լրահոս
Միջազգային
14:06
16.03.23
84

Էրդողանն ու Ալիևը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը

Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումն են Անկարայում քննարկել Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահները: «Զրույցի ընթացքում նախագահները մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի և խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքի շուրջ»,- գրված է Ադրբեջանի նախագահի կայքում հրապարակված հաղորդագրությունում։ Ալիևը վերջին կես ամսում արդեն 2-րդ անգամ է հանդիպել Էրդողանին: