Լրահոս
Հասարակական
13:58
26.02.22
423

Երբ հեղափոխականը հայտարարում է, որ ժողովրդի ծառան է, ուրեմն ծառայեցնելու է ժողովրդին. Անդրանիկ Թևանյան

Img default alt hy

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հեղափոխական բացատրական բառարան՝

1.Երբ պոպուլիստ հեղափոխականը հայտարարում է, որ ինքը ժողովրդի ծառան» է, ուրեմն ինքը ծառայեցնելու է ժողովրդին։

2.Երբ նույն կերպարը հայտարարում է, որ ինքը պատրաստ է զոհվել հանուն հայրենիքի, ուրեմն ինքը զոհելու է հայրենիքն ու մյուսներին, իսկ ինքը թաքնվելու է բունկերում։

3.Երբ պոպուլիստն օգտագործում է «թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի» ձևակերպումը, ուրեմն պատրաստվում է զոհել բոլորին՝ բացի իրենից։

4.Երբ հեղափոխական պոպուլիստն իշխանության է գալիս հակակոռուպցիոն լոզունգներով և անիծում պադավատապետությունը, ուրեմն սպասվում է աննախադեպ թալան ու գռեհիկ պադավատապետություն։

5․Երբ «ռազմահայրենասեր» դարձած պոպուլիստը գոռում է «Էս ինչը էն ինչ է, և վե՛րջ», ուրեմն ինքն «էս ինչն» ուրանալու է ու հանձնի թշնամուն, իսկ «էն ինչը» հանելու է աճուրդի՝ հանուն սեփական աթոռի»։