Լրահոս
Հասարակական
21:30
09.05.22
198

Եռաբլուրում չեն հանդուրժում «հաղթանակներ գողացած իշխանությանը»

Հաղթանակի օրվա առիթով վարչապետ Նիկոլ Փաշինյանի տարածած ուղերձում նույնությամբ կրկնվում է Քաղաքացու օրը Փաշինյանի արտահայտած այն միտքը, որ երկրի վրա թափված աղետների հեղինակը իրենք չեն: Վաղ առավոտյան իշխող թիմը՝ Փաշինյանի գլխավորությամբ, գնացել է Եռաբլուր:

Վարչապետի այցի պահին զինվորական պանթեոնի տարածքը հսկել են մեծաթիվ ոստիկաններ: Պաշտոնյաների հեռանալուց հետո են զոհվածների հայրերն ու մայրերը, կանայք ու երեխաները այցելել իրենց հարազատների շիրիմներին: