Լրահոս
Հասարակական
11:00
18.05.25
341

«Եռաբլուր» զինվորական պանթեոնի տարածքից գողացվել են արծաթափայլ եղևնիներ

Img default alt hy

Մայիսի 14-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։45-ի սահմանում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «Եռաբլուր» զինվորական պանթեոնի տարածքից գողացել են 2 արծաթափայլ եղևնի, գրում է Shamshyan.com-ը:

Գողության հետևանքով Երևան համայնքին պատճառվել է 150,000 դրամի վնաս։

Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին։