Լրահոս
Քաղաքական
13:30
03.04.23
97

Եռաբլուր է այցելել «Հայաստան» խմբակցությունը

«Հայաստանում ռազմաքաղաքական իրավիճակն այնպիսին է, որ տարածաշրջանային զարգացումների վրա կարող են ազդել նաև աշխարհաքաղաքական բոլոր իրադարձությունները»,- Եռաբլուրում հայտարարել է «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: 

«Հայաստան» խմբակցությունը կիրակի Եռաբլուր է այցելել՝ Ապրիլյան քառօրյա պատերազմի 7-րդ տարելիցի օրը՝ հարգանքի տուրք մատուցելու զոհվածների հիշատակին: