Լրահոս
Արտաքին քաղաքականություն
14:35
04.12.22
104

ԵՄ-ն գնահատել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ բանակցությունների հնարավորությունը

Img default alt hy

Եվրոպական քաղաքականության վերլուծության կենտրոնի Ուկրաինայի հարցերով փորձագետ Բորխա Լաշերասը և Բարսելոնայի միջազգային հարաբերությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Կարմեն Կլոդինը El Pais-ի հետ զրույցում գնահատել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ բանակցությունների հնարավորությունը՝ նկարագրելով երկու երկրների իշխանությունների «կարմիր գծերը» և ԱՄՆ-ի ու ԵՄ-ի տեսակետներն այս մասին։

Այսպիսով, փորձագետները կարծում են, որ Կիևը չի վստահում Մոսկվային և տեղական իշխանություններին, հետևաբար, պատրաստ չէ նստել բանակցությունների սեղանի շուրջ։

«Ուկրաինայի ղեկավարությունը հասկացրել է, որ իրենք ձգտում են լիակատար հաղթանակի, մարդիկ ավելի քիչ բանի չեն սպասում»,- Shantnews.am-ի փոխանցմամբ՝ նշում է Կլաուդինը։

Սակայն Ռուսաստանը նույնպես պատրաստ չէ բանակցությունների, վստահ են El Pais-ի զրուցակիցները։ Ըստ նրանց ՝Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է երկար պատերազմի… Գուցե նա շարունակի նաև 2024 թվականին՝ ԱՄՆ նախագահական ընտրությունների տարում, տեսնելու, թե ինչ կլինի», – ասել է Լաշերասը։