Լրահոս
Քաղաքական
15:03
13.10.22
121

ԵՄ-ից տեխնիկական խումբ կժամանի Հայաստան

Img default alt hy

Հոկտեմբերի 13-ին Եվրամիությունից տեխնիկական խումբ կժամանի Հայաստան՝ քննարկելու Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի երկայնքով ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայման կոնկրետ վայրի վերաբերյալ հարցերը: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը:

Հարցին, թե ԵՄ քաղաքացիական առաքելությունը որտե՞ղ է տեղակայվելու, նա ասել է, որ դեռ քննարկվում են այդ հարցերը:

«Այսօր ԵՄ-ից կժամանի տեխնիկական խումբ, որը կքննարկի այդ հարցերը և այն բոլոր չափանիշները, որոնց համաձայն պետք է տեղակայվի ԵՄ առաքելությունը»,-ասել է Հովհաննիսյանը:

Անդրադառնալով, որ ՀԱՊԿ-ը ևս դիտորդներ ուղարկելու պատրաստակամություն է հայտնել՝ փոխնախարարն ասել է․ «Մենք բաց ենք բոլոր այն առաջարկների առաջ, որոնց շնորհիվ կամրապնդվի մեր անվտանգությունը, կխուսափենք այն իրավիճակից, որն ունեցանք սեպտեմբերին»: